Անապայում հայ թագավորներին և թագուհիներին նվիրված ցուցահանդես է բացվել
10 Մարտի 2025, 14:14

Անապայի Սուրբ Գևորգ եկեղեցու պատկերասրահում հանդիսավորությամբ բացվել է հայ թագավորներին և թագուհիներին նվիրված ցուցահանդես: Այս մասին հայտնում է Անապայի հայկական համայնքի պաշտոնական ալիքը։
«Ցուցադրությունն իրենից ներկայացնում է հետաքրքրաշարժ ճանապարհորդություն հայոց պատմության դարերի միջով՝ այցելուներին ծանոթացնելով հայոց պետականության ձևավորման և զարգացման գործում առանցքային դեր ունեցած նշանավոր կառավարիչների կյանքին և գործունեությանը», — ասված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ:
