Անապայում կմիավորվեն հայկական Վարդավառը և սլավոնական Իվան Կուպալան

07 Հուլիսի 2024, 10:30

Մշակույթ

Այսօր Անապայում կանցկացվի ջրի փառատոն, որն իր մեջ կմիավորի երկու մշակույթների՝ հայկական Վարդավառի և սլավոնական Իվան Կուպալայի ավանդական տոները: Միջոցառումը տեղի կունենա Գայ-Կոձոր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։
Փառատոնի մասնակիցները կխաղան ջրային խաղեր, կանցկացվի նաև էթնիկ պարերի վարպետության դասեր։

Ելույթ կունենան հայկական ժողովրդական պարի «Ալաշկերտ» համույթը, «Արի պարի» պարային խմբի անդամներն ու Վանաձոր» գործիքային համույթը։