Անապայում տեղի կունենա Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմին նվիրված դասախոսություն

24 Օգոստոսի 2024, 01:00

Մշակույթ

Օգոստոսի 25-ին Անապայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմին նվիրված դասախոսություն։

Մասնակիցները կքննարկեն ֆիլմի ստեղծման պատմությունը, ինչպես նաև խորհրդանիշներն ու դրանց իմաստները, որոնք տեղ են գտել այս ֆիլմում, կբացահայտեն հեղինակի միտքը և կքննարկեն Սերգեյ Փարաջանովի կյանքն ու ստեղծագործությունը։