Անարդար է․ ծնողները պահանջում են, որ իրենց որդիներն էլ 1,5 տարի ծառայեն

03 Ապրիլի 2026, 11:26

Քաղաքականություն

Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության մոտ։ Նրանք պահանջում են, որ 2025 թվականին բանակ զորակոչվածների ծառայության ժամկետը ևս կրճատվի և երկու տարվա փոխարեն ծառայեն 1,5 տարի։

«Եթե օրենք է ընդունվել, ապա այն պետք է բոլորի համար գործի»,- ասում են նրանք։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախկին երկու տարվա փոխարեն մեկուկես տարի է դարձել, սակայն այն չի տարածվում ավելի վաղ զորակոչվածների վրա։

«Սա անարդարացի բան է։ Ինչի՞ համար իմ երեխեն 2 տարի ծառայի, թող ինքն էլ 1,5 տարի ծառայի»,- լրագրողների հետ զրույցում ասում է ծնողներից մեկը։