Անաստասիա Դեմուրչյանն առաջադրվել է «Կուբանի մարզիկ 2023» մրցանակին

16 Դեկտեմբերի 2023, 11:42

Հայեր | Սպորտ

Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի Կրասնոդարի տարածաշրջանային մասնաճյուղը, ավանդույթի համաձայն, տարեվերջին անցկացնում է «Կուբանի մարզիկ» մրցանակը:

Միջոցառման ընթացքում հնչեցվել են «Կուբանի մարզիկ 2023» ամենամյա մրցանակի 10 հավակնորդների անունները:

Ինչպես հայտնում է kubsport․ru-ն, մրցանակի է առաջադրվել նաև կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության հաղթող Անաստասիա Դեմուրչյանը: