Անաստասիա Դեմուրչյանը՝ բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր

07 Դեկտեմբերի 2025, 15:15

Սպորտ

Նոյեմբերի 27‑ից դեկտեմբերի 7-ը Ուֆայում անցկացվել է կանանց բռնցքամարտի Ռուսաստանի 26-րդ առաջնությունը: Մրցումներին մասնակցել են ավելի քան 160 մարզիկներ երկրի 48 մարզերից, մեդալները խաղարկվել են 12 քաշային կարգերում:

Կիսաեզրափակիչ մենամարտերի արդյունքում Անապայի ներկայացուցիչ Անաստասիա Դեմուրչյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր՝ հաստատելով իր պատրաստվածության և վարպետության բարձր մակարդակը: