Անաստասիա Յուդինան Դուբայի գեղեցկության մրցույթում ներկայացրել է «GAYANE BURNUSUZYAN» զգեստների հավաքածուն
18 Մարտի 2024, 00:30
«Emirates Fashion Week»-ի շրջանակներում Դուբայում կայացել է Miss Sapphire World գեղեցկության չորրորդ մրցույթը, որի հաղթողներից մեկը Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դասախոս Անաստասիա Յուդինան է։
Նա նորաձևության ցուցադրությանը ներկայացրել է «GAYANE BURNUSUZYAN» զգեստների հավաքածուն։ Անաստասիան 1-ին հորիզոնականն է զբաղեցրել Miss Sapphire World մրցույթի «Արվեստի հաղորդակցության վարպետ» անվանակարգում:
2018 թվականից ամբողջ աշխարհում տեղի է ունենում «MISS SAPPHIRE WORLD» միջազգային մրցույթը, որի կազմակերպիչներն են Ալյոնա Ռոշալը և Եկատերինա Ռեզաևան։ Գեղեցկության և նորաձևության նախագիծն աջակցում է կանանց նախաձեռնություններին և բիզնեսին՝ միավորելով տարբեր տարիքի մասնակիցների ԱՄԷ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։ Իր գոյության համեմատաբար կարճ ժամանակահատվածում MSW գեղեցկության մրցույթը գրավել է բազմաթիվ հետաքրքիր անհատականությունների, գործընկերների և հայտնի ապրանքանիշերի ուշադրությունը: