ANCA-ն կոչ է արել դադարեցնել ադրբեջանական ավիաընկերության ֆինանսավորումը

14 Հունվարի 2025, 12:37

Քաղաքականություն

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել դադարեցնել ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը:

«Ջո Բայդենի հրաժեշտի նվերը Հայաստանին ավելի քան 100 000 000 դոլարի չափով Արտահանման-ներմուծման բանկի ֆինանսավորումն է երկակի նշանակության բեռնատար ինքնաթիռների վաճառքի նպատակով, որոնք միլիարդավոր դոլարների զենք կփոխանցեն Ադրբեջանում Ալիևի ցեղասպան ռեժիմին», – հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ANCA-ն առաջարկել է հանրագիր ստորագրել՝ պահանջելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին կոչ անել արգելափակել Boeing ընկերության խնդրանքը՝ ավելի քան 100 մլն դոլարի ֆինանսավորում ստանալու համար Ադրբեջանին բեռնատար ինքնաթիռներ վաճառել, որոնք կնպաստեն Ալիևի ռեժիմին զենքի ապօրինի մատակարարմանը: