ANCA-ն Թրամփին կոչ է արել չմիջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը
10 Փետրվարի 2026, 13:25
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին չմիջամտել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին։ ANCA-ն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածության աջակցությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
«Ներքին աջակցությունը կորցնելով, ընտրական կանոնները մանիպուլացնելով և քաղաքացիական հասարակության ու հոգևոր առաջնորդների նկատմամբ հետապնդումներ իրականացնելով ՝ Փաշինյանն աջակցություն է փնտրում արտերկրում»,- նշված է ANCA-ի հայտարարությունում։
Հանձնախումբը շեշտել է, որ Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործընթացներին և իր քաղաքականության մեջ պահպանի չեզոքության նույն սկզբունքը, որը պահանջում է ուրիշներից։