Անցած գիշեր, ամեն օրվա նման կրակոցներ են հնչել. Խոզնավարի համայնքապետ
21 Ապրիլի 2025, 14:35
Ադրբեջանի ԶՈւ-ն երկու ժամը մեկ կրակում է գյուղի ուղղությամբ: Alpha News-ի հետ զրույցում hայտնել է Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։
«Կրակոցներն ամեն օր լինում են: Չեմ կարող ասել՝ ինչով են կրակում: Կրակում են նույն ինտենսիվությամբ, երկու ժամը մեկ»,- ասել է նա:
Նշենք՝ քիչ առաջ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:
Տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է հաղորդագրության մեջ:



