Անդրանիկ Հակոբյանը տեղափոխվել է «Դեպորտիվո Ալավես C»
23 Հուլիսի 2024, 17:30
Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրանիկ Հակոբյանը տեղափոխվել է «Վալենսիայի» երիտասարդական թիմից իսպանական մեկ այլ թիմ՝ «Դեպորտիվո Ալավես»։
Հաջորդ մրցաշրջանում նա հանդես կգա «Ալավես Ս» պահեստային թիմում, որը խաղում է Tercera División RFEF (Իսպանիայի ֆուտբոլի 5-րդ մակարդակ)։
18-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել էր «Վալենսիա» ձմռանը և անցկացրել է 11 խաղ Իսպանիայի U19 առաջնությունում։ Մինչ այդ նա խաղում էր «Էլչեի» երիտասարդական թիմում։
Անդրանիկը արդեն հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, բայց դաշտ դուրս չի եկել։