Անդրանիկ Մադադյան (Անդի). «Պարսկական Էլվիսը»

21 Ապրիլի 2024, 23:14

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Երգիչ Անդին (Անդրանիկ Մադադյան) ծնվել է 1958 թվականի ապրիլի 21-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Իր կարիերան նա սկսել է 1980-ականներին Andy & Kouros դուետի կազմում։ 1985-1991 թվականներին թողարկվել է այս խմբի չորս ալբոմ։ Նրանց շնորհիվ Մադադյանը դարձել Է իրանական փոփ երաժշտության պատմության մեջ, թերևս, ամենահանրաճանաչ երգիչը։ Դուետի բաժանումից հետո Անդրանիկը սկսել է մենահամերգը։ Չորս անգամ արժանացել է Տարվա լավագույն հայ երգչի կոչմանը, ինչպես նաև ճանաչվել տասնամյակի լավագույն իրանցի երգիչ: Մենակատար կարիերայի ընթացքում երգիչը թողարկել է 15 ալբոմ։

Անդին, որը հայտնի է նաև որպես «Պարսկաստանի իշխան» կամ «Պարսկական Էլվիս», թողարկել է բազմաթիվ ալբոմներ, որոնք վաճառվում են միլիոնավոր տպաքանակներով ամբողջ աշխարհում։ Նա նաև մասնակցել և նպաստել է բազմաթիվ միջազգային բարեգործական ակցիաների, իսկ վերջերս Ջոն Բոն Ջովիի հետ ձայնագրել է «Stand By Me» երգը, որը YouTube-ում հավաքել է 7 մլն դիտում։

Վերջին 10 տարիների ընթացքում նա հաջողություն է ունեցել ԱՄՆ-ում, ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Հունական թատրոնում, Հոլիվուդի հեղինակավոր «Kodak Theatre»-ում և, իհարկե, Լաս Վեգասի մասշտաբային հարթակներում։

2020 թվականին Մադադյանը ստացել է իր աստղը Հոլիվուդի «Փառքի ծառուղում» և դարձել առաջին իրանցի արտիստը, ով արժանացել է այդ պատվին։

«Հերթական անգամ Հոլիվուդն աշխարհին ցույց տվեց, որ մարդկությունն ամենակարևորն է կյանքում և Արարչի աչքում մենք բոլորս նույնն ենք», — կիսվել է Անդին՝ ստանալով աստղն իր անկեղծ հույզերով։