Անդրանիկ Միհրանյանին արգելել են մուտք գործել Հայաստան

15 Դեկտեմբերի 2024, 21:41

Քաղաքականություն

Ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին արգելել են մուտք գործել Հայաստան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

«Անդրանիկ Միհրանյանին, ով Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել են, որ նրա մուտքը հայրենիք՝ Հայաստան, արգելված է», — ասված է ՌՀՄ տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Միությունից ճշտել են նաև, որ Միհրանյանը Երևան է եկել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակության հետ: Սակայն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բաց են թողել բոլորին, բացի Միհրանյանից։

«Մոսկվա է վերադառնում միայն Միհրանյանը», — ասվում է ՌՀՄ հաղորդագրության մեջ: