Անդրանիկ Թևանյանը ստեղծեց նոր կուսակցություն, որը կկոչվի «ՄԱՀԱԿ»

21 Սեպտեմբերի 2025, 16:45

Քաղաքականություն

«Մայր Հայաստան» շարժումն այսօր ստեղծեց նոր կուսակցություն։ Այն կարճ կկոչվի ՄԱՀԱԿ։

«Մահակի վրա պատկերված է հայոց եռագույնը, պետք չի սրանից վախենալ, սա սիրո և հանդուրժողականության մահակ է։ Քաղաքականության մեջ, փոխաբերական իմաստով սա նաև կարգ ու կանոն հաստատելու գործիք է, քաղաքական դաշտը ապիկարներից մաքրելու գործիք է»,– ասել է կուսակցության հիմնադիր Անդրանիկ Թեւանյանը։