Անդրանիկ Ղազարյան․ Շուշեցի զորավարը
14 Մայիսի 2024, 22:55
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մայիսի 14-ը խորհրդային ականավոր զորավար, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, գեներալ-մայոր, Խորհրդային միության հերոս Անդրանիկ Աբրահամի Ղազարյանի ծննդյան օրն է։
Անդրանիկը ծնվել է Շուշի քաղաքում, հայ ընտանիքում։ Նա սկսել է աշխատել 10 տարեկանից, որպեսզի օգնի իր ընտանիքին։
Անդրանիկ Ղազարյանը Հայրենական մեծ պատերազմի լեգենդար հրամանատար է, Խորհրդային Միության հերոս, Լենինի 2-րդ շքանշանի, Հայրենական պատերազմի 1-ի աստիճանի շքանշանի, բազմաթիվ այլ շքանշանների և պարգևների ասպետ է։
Ղազարյանն իր կյանքը կապել էր ռազմական գործունեության հետ։ Նա հրաշալի հրամանատար էր, հիանալի ստրատեգ ։
Նա աշխատել է երիտասարդների հետ, հանդես է եկել դասախոսություններով, գրել գրքեր։ Անդրանիկ Ղազարյանը զբաղվում էր նաև որոնողական աշխատանքներով։ Նրա շնորհիվ Կարմիր բանակի հազարավոր զոհված անանուն մարտիկներ վերագտել են իրենց անունները։
Ղազարյանը մահացել է 1992 թվականի հունվարի 18-ին Սիմֆերոպոլ քաղաքում։