Անդրեասյան եղբայրների ֆիլմի պրեմիերան՝ Մոսկվայում
11 Դեկտեմբերի 2024, 14:36
«КАРО 11 Октябрь» կինոթատրոնում տեղի է ունեցել Անդրեասյան եղբայրների «Домовенок Кузя» ընտանեկան ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են Սերգեյ Բուրունովը և Գարիկ Խարլամովը, որոնք հնչյունավորել են ֆիլմի հերոսներին:
«Ընկերներ, եկեք այսօր վառ և էմոցիոնալ արձագանքենք այն ամենին, ինչ տեսնում ենք էկրանին։ Մենք մեր ֆիլմը դարձրեցինք գեղեցիկ և երաժշտական: Այսօր մենք բոլորս կրկին կվերադառնանք մանկություն», — ասել է ֆիլմի պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը։
Ֆիլմը վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 19-ից։