«Անդրեասյան եղբայրների կինոընկերության» «Դոմովյոնոկ Կուզյա» կատակերգությունը գլխավորել է ռուսական կինովարձույթը
23 Դեկտեմբերի 2024, 19:11
Ըստ Kinobusiness կայքի՝ «Անդրեասյան եղբայրների կինոընկերության» կողմից արտադրված «Դոմովյոնոկ Կուզյա» կատակերգությունը հանգստյան օրերին գլխավորել է ռուսական կինովարձույթը։ Անցած հանգստյան օրերին ֆիլմը հավաքել է 223,3 մլն ռուբլի։
Ֆիլմի սյուժեն պատմում է Կուզյայի մասին, ով կախարդական աշխարհում փախչում է Բաբա Յագայի գերությունից և հայտնվում Նատաշայի աղջկա բնակարանում։
Երկրորդ տեղում «Տոնածառներ 11» ֆիլմն է՝ հանգստյան օրերին 154,6 մլն ռուբլի եկամուտով։ Տոմսարկղերի առաջատարների եռյակը եզրափակում է ռեժիսոր Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի «Բաբա Յագան փրկում է Նոր տարին» ֆիլմը՝ 89,8 մլն ռուբլի եկամուտով։