Անդրեասյան եղբայրները կէկրանավորեն խորհրդային հայտնի հեքիաթը
06 Օգոստոսի 2025, 17:15
Անդրեասյան եղբայրների կինոընկերությունը ձեռք է բերել խորհրդային հայտնի «Վովկան հեռավոր թագավորությունում» հեքիաթի էկրանավորման իրավունքը: Անդրեասյան եղբայրներն իրավունքը գնել են ստեղծագործության հեղինակ Վադիմ Կորոստիլևի դուստր Մարինայից։
Հեքիաթը պատմում է ծույլ աշակերտի մասին, ով հայտնվում է հեքիաթային աշխարհում, որտեղ ապրում են Ոսկե ձկնիկը, Վասիլիսան և Երկուսը փոքրիկ տուփից։
Նախատեսվում է, որ ֆիլմը վարձույթում կհայտնվի 2027 թ-ին: