Անդրեասյան եղբայրների «Օնեգին»-ն առաջ է անցել Ռուբեն Դիշդիշյանի «Վարպետն ու Մարգարիտան» ֆիլմին

08 Մարտի 2024, 09:42

Մշակույթ

Ա. Ս. Պուշկինի «Օնեգին» դասական ստեղծագործության էկրանավորումը տպավորիչ նախավաճառք է ցուցադրում։ Այն նախապես հավաքել էր 36 միլիոն ռուբլի։

Այս արդյունքը գերազանցում է պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի՝ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմի վերջին էկրանավորման ցուցանիշները (35,1 մլն ռուբլի)։

Ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Օնեգին» ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Վիկտոր Դոբրոնրավովը և Էլիզաբեթ Մորյակը։

Հիմա եթերում