Անդրեասյան եղբայրների «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմը ցուցադրվում է օնլայն կինոթատրոններում
04 Ապրիլի 2025, 16:47

Անդրեասյան եղբայրներ կինոընկերության «Պատերազմ և երաժշտություն» ռազմական դրաման արդեն հասանելի է առցանց կինոթատրոններում։։ Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։
«Սա հիանալի ֆիլմ է սիրո, հերոսության և ընկերության մասին: Ինձ համար այս ֆիլմն առանձնահատուկ է, և ես երախտապարտ կլինեմ, եթե դուք այն դիտեք», — գրել է նա:
Ֆիլմում նկարահանվել են Պավել Պրիլուչնին, Լիզա Մորյակը, Դավիթ Մխիթարելը, Դավիթ Կոտով-Հովհաննիսյանը, Սերգեյ Մելքոնյանը և այլք։ Ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են Հայաստանում։