Անդրեասյան եղբայրների «Պրոստոկվաշինո» ֆիլմը շարունակություն կունենա
01 Փետրվարի 2025, 19:05

Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն» հեքիաթային վիպակի ադապտացիայի վրա աշխատել են «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան, «ТНТ» հեռուստաալիքը և Անդրեասյան եղբայրների կինոընկերությունը։ Առաջին ֆիլմը նկարահանվել է 2024 թվականի ամռանը, իսկ ռուսական կինոթատրոններում ֆիլմի պրեմիերան սպասվում է այսպես կոչված «Ամանորյա ճակատամարտ 2026»-ի ժամանակ։
«Պրոստոկվաշինո» լիամետրաժ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում խորհրդային տարիներին։ Փոստատար Պեչկինի դերը կատարում է Իվան Օխլոբիստինին, իսկ քեռի Ֆյոդորին մարմնավորում է Ռոման Պանկովը։ Մատրոսկին կատվին հնչյունավորել է Անտոն Տաբակովը, իսկ Շարիկին՝ Պավել Դերևյանկոն։
Հաջորդ ֆիլմը կլինի «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»:
Թիմը նույնն է՝ գլխավոր պրոդյուսերներն են Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները, պրոդյուսերները «ТНТ»-ից՝ Թինա Կանդելակին, Բորիս Խանչալյանը:
Անդրեասյան եղբայրները պատրաստում են նկարահանել նաև մանկական և ընտանեկան ֆանտաստիկ ֆիլմ, որը կոչվում է «Դեղին ճամպրուկի արկածները»։