Անդրեյ Բելոուսովը` ՌԴ պաշտպանության նախարարի թեկնածու
12 Մայիսի 2024, 23:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարի պաշտոնում, որ զբաղեցնում էր Սերգեյ Շոյգուն, առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։
Այս մասին ասվում է ՌԴ Դաշնային խորհրդի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։
65-ամյա Բելոուսովն աշխատել է որպես առաջին փոխվարչապետ։ Պուտինի հրամանագրով Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար։