Անդրեյ Գևորգյան. Նոտաներին սիրահարված իմպրովիզատորը
13 Ապրիլի 2024, 23:59
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ապրիլի 13-ին կլրանար խորհրդային և ռուս կոմպոզիտոր Անդրեյ Գևորգյանի ծննդյան 79-ամյակը:
Անդրեյ Դմիտրիևիչը ծնվել է 1945 թվականին Թեհրանում, խորհրդային դիվանագետի ընտանիքում։ Երբ նա դարձավ երկու տարեկան, ընտանիքի հետ տեղափոխվեց Մոսկվա։
Սկզբում Գևորգյանը երաժշտական կրթություն է ստացել տանը, իսկ ավելի ուշ սկսել է սովորել Մոսկվայի կոնսերվատորիային կից դպրոցում և ուսումնարանում։ Այնուհետև Անդրեյ Դմիտրիևիչն ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիա, որտեղ սովորել է երեք ֆակուլտետներում՝ կատարողական (լարային բաժին – կոնտրաբաս), դիրիժորական և կոմպոզիտորական։ Եղել է հայտնի կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի և Ռոդիոն Շչեդրինի աշակերտը։
Իր առաջին հաղթանակը նա գրանցել է 1959 թվականին, երբ Տալլինի միջազգային ջազ փառատոնում արժանացել է մրցանակի՝ որպես երիտասարդ երաժիշտ։
1960-ական թվականներից սկսել է զբաղվել էլեկտրոնային երաժշտությամբ՝ ստեղծելով առաջին ստեղծագործությունները Սկրյաբինի թանգարանում գտնվող «Синти-100»-ում։ Խաղացել է նաև այն ժամանակ հայտնի մոսկովյան «Աելիտա» սրճարանում։
Տաղանդավոր կոմպոզիտորը երաժշտություն է գրել երկու տասնյակ ֆիլմերի, ներկայացումների, ինչպես նաև բազմաթիվ այլ ստեղծագործությունների համար։ Գևորգյանը հայտնի էր որպես մոլի իմպրովիզատոր և ավանգարդիստ։
Անդրեյ Գևորգյանը կյանքից հեռացել է 2015 թվականի օգոստոսի 28-ին: