Անդրեյ Օհանյանն ընդգրկվել է «Կամուրջ» թատերական փառատոնի ժյուրիի կազմում

25 Օգոստոսի 2024, 13:20

Հայեր

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Դուբնայում կանցկացվի «Կամուրջ» երրորդ միջազգային թատերական փառատոնը: Այս տարվա փառատոնի թեման է «Կամուրջը դեպի Հրաշքների աշխարհ»:

Անվանակարգերը շնորհելու է աստղային ժյուրին՝ Անդրեյ Օհանյանը, Դմիտրի Կրիմենսկին, Լև Մալիշավան և Վլադիմիր Պանտելեևը:

Անդրեյ Օհանյանն ավարտել է ռեժիսորական ֆակուլտետը և Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան, դերասանի վարպետության ամբիոնի ավագ դասախոս է: