Անդրեյ Փեհլիվանյանը և Կարեն Սոլովյովը ոսկի և արծաթ են նվաճել BRICS 2024-ի խաղերում
25 Հունիսի 2024, 18:35
Սոչիում հանդիսավորությամբ դիմավորել են BRICS 2024 խաղերի հաղթողին և եզրափակիչ անցած մասնակցին։ Հայ բռնցքամարտիկներ՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Անդրեյ Փեհլիվանյանը (մինչև 57 կգ) և Ռուսաստանի սպորտի վարպետ Կարեն Սոլովյովը (մինչև 67 կգ) Կազանից վերադարձել են ոսկե և արծաթե մեդալներով: Այս մասին Instagram-ում հայտնել է Սոչի քաղաքի բռնցքամարտի ֆեդերացիան։
Օդանավակայանում մարզիկներին դիմավորել են Սոչիի վարչակազմի, բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները, մանկավարժները, հարազատներն ու ընկերները:
BRICS երկրների թվով 5-րդ խաղերն անցկացվել են հունիսի 12-23-ը։