Անդրեյ Փեհլիվանյանը՝ բռնցքամարտի Ռուսաստանի գավաթի մրցանակակիր

31 Հունվարի 2025, 14:47

Սպորտ

Սամարայում կայացել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Օլեգ Սաիտովի անվան մրցաշարը։

Մրցումների արդյունքում Սոչիի ներկայացուցիչ Անդրեյ Փեհլիվանյանը դարձել է արծաթե մեդալակիր մինչև 57 կգ քաշային կարգում։ Բացի այդ, թիվ 3 մարզադպրոցի սանն արժանացել է «Հաղթելու կամքի համար» մրցանակին։
Ըստ աղբյուրի՝ 67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Կարեն Սոլովյովը։

Մրցաշարին մասնակցել է ավելի քան 100 բռնցքամարտիկ Ռուսաստանի Դաշնության 42 մարզից, այդ թվում՝ 2024 թվականի Ռուսաստանի 13 գործող չեմպիոն և Եվրոպայի 5 չեմպիոն։

Հիմա եթերում