Անձամբ Հայաստանի վարչապետն է խոստովանել, որ խաղաղ բնակիչները չեն տուժել. Հաջիև

22 Սեպտեմբերի 2023, 14:52

Քաղաքականություն

Բաքվի պաշտոնյաները Արցախում իրենց գործողություններն արդարացնելու համար շարունակում են հղում անել ՆԻկոլ Փաշինյանի խոսքերին:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և այլ միջազգային գործընկերների ներկայացուցիչների հետ եւ հայտարարել, որ անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել, որ Արցախում խաղաղ բնակիչները չեն տուժել, ուստի այս առումով անհասկանալի են ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնյաների «չստուգված և անլուրջ» հայտարարությունները:

Այս մասին նա գրել է X-ի իր էջում։ Նա հայտարարել է, թե ադրբեջանական կողմը անհրաժեշտ պայմաններն ապահովվում է ԿԽՄԿ-ի կողմից Լաչին-Ստեփանակերտ և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհներով դեղորայքի, սննդի և այլ ապրանքների առաքման համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը համաժողովրդական անհնազանդոթւայն ֆոնին վերջին օրերին վերադարձել է ուղիղ եթերի ձեւաչափով հայտարարությունների պրակտիկային, ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով երեկվա նիաստից առաջ ուղիղ եթերներում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա: Նրա այս հայտարարությանը ՄԱԿ-ի ամբիոնից հղում էր արել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը: