Անգամ մահի գնով իմ ուխտը չեմ դրժելու ու չեմ դավաճանելու Մայր Աթոռին. Մակար Սրբազան
31 Հունվարի 2026, 18:01
Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին են կանչել։ Այս մասին այսօր ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Մակար Սրբազանը։
«Չեմ կարող գնահատել այս քայլը։ Այս կառույցին էլ եմ հասկանում, մեր զավակներն են, հասկանում եմ իրենց»,- նշել է նա։
Մակար Սրբազանը նկատել է՝ անգամ մահի գնով իր ուխտը չի դրժելու ու չի դավաճանելու Մայր Աթոռին։
«Անվերապահ հնազանդության ուխտ ունեմ ես Ամենայն Հայոց Հայրապետին»,- շեշտել է նա։