Անժելա Սարաֆյանը, Ալեքսանդրա Հեդիսոնը և Նատալի Շիրինյանը աշխատում են հայերի մասին պատմող ֆիլմի վրա
21 Մարտի 2025, 13:47

Սցենարիստ և ռեժիսոր Նատալի Շիրինյանի «Պոնչիկ» ֆիլմում գլխավոր դերերով հանդես կգան դերասանուհիներ Անժելա Սարաֆյանը և Ալեքսանդրա Հեդիսոնը: «Պոնչիկ»-ը պատմում է հայերի կյանքի դժվարությունների մասին։ Ըստ ֆիլմի՝ Հեդիսոնը գիտնական է, իսկ Սարաֆյանը՝ սկսնակ գրող։
Ֆիլմը կպատմի 30-ամյա ամերիկահայ մի կնոջ կյանքի մասին, որին մարմնավորում է Սարաֆյանը, ապրում է Լոս Անջելեսի Լիթլ Արմենիա (Փոքրիկ Հայաստան) թաղամասում իր ծնողների հետ,որոնք գաղթել են ԱՄՆ: Նա փորձում է հասկանալ իր ավանդական հայկական ժառանգության, ընտանեկան կապերի և սեփական ինքնության բարդ փոխկապակցվածությունը։
«Ինձ համար մեծ պատիվ է աջակցել Նատալիին՝ որպես այս անհավանական նախագծի սցենարիստ և ռեժիսոր։ Նրա հսկայական տաղանդը և մեր հայ համայնքի մասին պատմությունները ուշադրության կենտրոնում պահելու ցանկությունը թույլ տվեցին ինձ անմիջապես համաձայնել: Ես անհամբեր սպասում եմ աշխատանքի անցնելուն և այս իմաստալից պատմությունը կյանքի կոչելուն», — ասվում է Հեդիսոնի հայտարարության մեջ: