Անգելինա Սարգսյանը և Մաքսիմ Հարությունյանը ընդգրկվել են Կ. Չերնի անվան համառուսաստանյան մրցույթի մրցանակակիրների թվում

21 Հունվարի 2024, 15:08

Հայեր | Մշակույթ

Ինչպես տեղեկացնում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միությունը, Կուբանի Կուշչևսկի շրջանի մեր պատանի հայրենակիցները մեծ հաջողությունների են հասել:

Կուշչևի արվեստի մանկական դպրոցի երիտասարդ դաշնակահարներ Անգելինա Սարգսյանը և Մաքսիմ Հարությունյանը ընդգրկվել են Կառլա Չերնի անվան համառուսաստանյան մրցույթի մրցանակակիրների թվում:

Մաքսիմը և Անգելինան արժանացել են 2-րդ կարգի դափնեկրի դիպլոմների: