Անգլերենի իմացությամբ Հայաստանը 111 երկրների շարքում 57-րդն է
20 Հուլիսի 2023, 10:00
Միջազգային հանրահայտ Education First կենտրոնը ամեն տարի գնահատում է անգլերենի իմացության մակարդակն աշխարհի տարբեր երկրներում։
EF անգլերենի իմացության ինդեքսը (EF EPI) չափում է անգլերենի իմացության մակարդակը մեծահասակների շրջանում և դասակարգում է երկրները՝ ըստ այդ ցուցանիշի: Անգլերենի իմացությամբ երկրների ցանկը հրապարակվում է ամեն տարի:
Այս տարվա զեկույցը հիմնված է 111 երկրների և տարածաշրջանների 2,1 միլիոն չափահասների փորձարկման արդյունքների վրա:
2022 թվականին Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է 57-րդ տեղը։ Տարածաշրջանում ամենավատ արդյունքները գրանցվում են Ադրբեջանում, որտեղ անգլերենի իմացության մակարդակը ամենացածրերից է (92-րդ տեղ): Թուրքիան զբաղեցնում է 64-րդ տեղը, Ռուսաստանը՝ 40-րդ, Ուկրաինան՝ 35-րդը։
Անգլերենի իմացության մակարդակը բարձր է Հոլանդիայում, Ավստրիայում և Նորվեգիայում։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Դանիան, Բելգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան և Գերմանիան։ Սլովակիայում, Լյուքսեմբուրգում, Ռումինիայում, Հունգարիայում նույնպես լավ տիրապետում են լեզվին։20:31