Անգլիական շահերը ստիպում են Իռլանդիային Հայոց ցեղասպանության հարցին զգույշ մոտենալ. Երկայնհարսյան
31 Հուլիսի 2025, 20:30
Իռլանդիայի խորհրդարանում առաջարկ է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։ «People Before Profit», «Solidarity», «Sinn Féin», Սոցիալ-դեմոկրատները և Աշխատավորական կուսակցությունը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մասնակցել 110-րդ տարելիցին պետական մակարդակով, ճանաչման կոչ հղել այլ կառավարություններին, Հայոց ցեղասպանությունն ընդգրկել դպրոցական ծրագրերում՝ պատմական ճշգրիտ ներկայացմամբ, ինչպես նաև հաստատել միջազգային հիշատակի օր։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Իռլանդիայում ՀՀ հյուպատոս Օհան Երկայնհարսյանի հետ:
«Իռլանդիայի կառավարության երկու մեծ կուսակցություններն իրենց ծրագրերում խոսում են Հայոց ցեղասպանության մասին, և ցանկանում են, որ կառավարությունը ճանաչի այն: Բայց վերոնշյալ առաջարկը ներկայացվել են փոքր կուսակցությունների կողմից, և չեմ կարծում կառավարությունն ընդունի այն»,- նշել է հյուպատոսը:
Նրա խոսքով՝ Իռլանդիան կճանաչի Ցեղասպանությունը միայն այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիան ընդունի:
«Շուրջ 10-15 տարի է պետք եղել այս առաջարկը ներկայացնելու համար: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ խոսվում էր այն մասին, որ Իռլանդիան կճանաչի Ցեղասպանությունը: Բայց ոչինչ էլ չեղավ, և այդ օրվանից մենք ակտիվ աշխատանքում ենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է Երկայնհարսյանը: