Անգործության պատճառով հայ համայնքը տնտեսական խնդիրների առաջ է կանգնած.Մարիա Գաբրիելյան

24 Մարտի 2025, 18:00

Քաղաքականություն

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է, այն պետք է տրամադրվի Հալեպին ու Դամասկոսին: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ մարտի 21-31-ը բացվել է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկվի Սիրիա։

«Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունը հասավ Հալեպ և հանձնումը կատարվեց Հալեպի նահանգապետարանին: Արարողությանը ներկա է եղել Դամասկոսում Հայաստանի գլխավոր դեսպանը և Հալեպի գլխավոր հյուպատոսը: Օժանդակությունը պիտի տրամադրվի Հալեպին ու Դամասկոսին: Հետևաբար, այս աշխատանքի կազմակերպումը տեղի է ունեցել Հալեպի նահանգապետարանի հետ: Հումանիտար օգնությունը պարունակում է հայկական արտադրության սննդամթերք ու դեղորայք՝ 80 տոննա կշիռով: Համայնքն այս պայմաններում տնտեսական աջակցության կարիք ունի: Աշխատանքներ են տարվում, որպեսզի հաղթահարվեն բոլոր խնդիրները»,- ասել է մեր զրուցակիցը: