Անհապաղ բացե՛լ Լաչինի միջանցքը. «Սոցինտերն»-ը՝ Ադրբեջանին

23 Օգոստոսի 2023, 17:10

Քաղաքականություն

«Սոցիալիստական ինտերնացիոնալ» կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույցն օրերս Արցախի ճգնաժամի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ կառույցը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ահագնացող մարդասիրական ճգնաժամով:

«Սոցիալիստական ինտերնացիոնալն Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքը և ապահովել մարդկանց ու ապրանքների տարանցումը երկու ուղղություններով։

Մենք նաև Հայաստանի և Ադրբեջանի մեր անդամ կուսակցություններին հորդորում ենք միասին աշխատել՝ ապահովելու համար ԼՂ հակամարտության կայուն լուծումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Կառույցը կոչ է ուղղել նաև միջազգային հանրությանը՝ հորդորել Ադրբեջանի իշխանությանը դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը: