Անհնար է բարդ հարցերը լուծել առանց Ռուսաստանի. Անդրեյ Կլիմովը՝ Պուտինի և Ալիևի բանակցությունների մասին
28 Օգոստոսի 2024, 22:30
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին, որտեղ կողմերը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:
«Այս հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանը նախկինի պես պահանջված է որպես կարևորագույն միջնորդ խորհրդային տարածքում շատ բարդ հարցերի լուծման հարցում։ Եվ անկախ նրանից, թե ով ինչ է անում և ինչ է մտածում, բայց, ի վերջո, առանց Ռուսաստանի, գործնականում անհնար է լուծել այդպիսի լուրջ և, ցավոք, բավականին երկարաժամկետ խնդիրները: Ահա, ըստ էության, ինչի մասին է այս հեռախոսազրույցը։ Եվ այն, որ այդ երկխոսությունը բավական ինտենսիվ է ընթանում, պարզապես ցույց է տալիս ռուսական կողմի պահանջվածությունը։
Եվ փառք Աստծո, որովհետև, իմ անձնական տեսանկյունից, հետխորհրդային տարածքի ցանկացած երկիր, ավելի հուսալի ընկեր չունի, ես նկատի ունեմ ոչ թե կառավարությանը, այլ իրական բնակիչներին, որոնք այնտեղ են ապրում, նրանք պարզապես դատապարտված են ի վերջո լավ հարաբերություններ ունենալ մեզ հետ և մեր օգնությամբ լուծել այն հարցերը, որոնք այլ կերպ դժվար են լուծվում։ Եվ ահա Կովկասում, տեսեք, թե որքան ժամանակ է այս խնդիրը գոյություն ունի Երևանի և Բաքվի միջև, և այնուամենայնիվ, դրա լուծումն ի վերջո իրագործվում է Մոսկվայի անմիջական միջնորդությամբ», — ասել է Կլիմովը։