Անհնար է խաղաղության համաձայնագիր կնքել Երևանի հետ, եթե ՀՀ-ի Սահմանադրությունը մնա անփոփոխ․ Ալիև

06 Հունիսի 2024, 20:49

Քաղաքականություն

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, մենք կարծում ենք, որ դեռ մի քանի բաց հարցեր կան։ Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է, որը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ», — ասել է Ադրբեջանի նախագահը։

Նաև, ըստ նրա, անհրաժեշտ է, որ Հայաստանը դադարեցնի չհիմնավորված տարածքային պահանջները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ: