Անի Արաքյանը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում

27 Հոկտեմբերի 2024, 14:20

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի ակադեմիական կապելլայում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 16-րդ միջազգային փառատոն-մրցույթի համերգը, որին ելույթ է ունեցել քանոնահարուհի Անի Արաքյանը։

Երաժիշտ-կատարողների փառատոն-մրցույթին Անի Արաքյանը կատարել է Երևանի կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի պրոֆեսոր Անահիտ Վալեսյանի ստեղծագործությունները։