Անիտա Մակյանը՝ Կարատեի եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր

23 Հունիսի 2023, 12:11

Սպորտ

Անիտա Մակյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացվող Եվրոպական խաղերում: Հունիսի 23-ին Լեհաստանի Բելսկո-Բիալա քաղաքում մեկնարկած կարատեի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, մինչեւ 68 կգ քաշային Մակյանը երկու հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Ելենա Նորինային եւ դարձել բրոնզե մեդալակիր:

Հայաստանն առաջին անգամ է Եվրոպական խաղերում մեդալակիր ունենում կարատեի մրցաշարում:

Լեհաստանի Կրակով քաղաքում շարունակվում է բռնցքամարտի մրցաշարի մեկնարկային մենամարտերը: Քիչ անց ռինգ դուրս կգա Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, որը կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շտիվին:

Եվրոպական խաղերի 4-րդ մրցումային օրը Հայաստանը արծաթե մեդալ է նվաճել հրաձգության մրցաշարում: 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձեւում Էլմիրա Կարապետյան — Բենիկ Խլղաթյանը զույգը թիմային պայքարում երկրորդ տեղն է զբաղեցրել, նաեւ 581 միավորով գրանցել Եվրոպական խաղերի ռեկորդ: