Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված. «Լուրեր»

25 Օգոստոսի 2023, 11:55

Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու եւ առկա իրավիճակի մասին զեկուցելու՝ ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով:

Կոռնիձորում գտնվող «Լուրերի» նկարահանող խումբը հայտնել է, որ քիչ առաջ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն մեկ ամսից ավելի է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությամբ բեռնված մեքենաները:

Հիմա եթերում