Անժելա Գասպարյանը՝ ձյուդոյի Ռուսաստանի գավաթի արծաթե մեդալակիր
09 Դեկտեմբերի 2025, 16:00
Անժելա Գասպարյանը 78 կգ քաշային կարգում դարձել է ձյուդոյի Ռուսաստանի գավաթի արծաթե մեդալակիր:
Նա սամբոյի Ռուսաստանի առաջնությունների չեմպիոն է, բազմակի մրցանակակիր է, ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Սամբոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ձյուդոյի Եվրոպայի գավաթի փուլերի մրցանակների դափնեկիր: Նա նաև Ռուսաստանի սամբոյի ֆեդերացիայի անդամ է: Գասպարյանը Ռուսաստանի սպորտի վարպետ է մարտարվեստների երկու տեսակներում: