Անժելա Գասպարյանը՝ «կուրաշ» ըմբշամարտի բրոնզե մեդալակիր

11 Սեպտեմբերի 2024, 19:37

Սպորտ

Քոչվորների համաշխարհային խաղերը Աստանայում անցկացվում են արդեն հինգերորդ անգամ։ Մրցումների հիմքում ընկած են էթնիկ մարզաձևերի մրցումները։ Դրանք հիմնականում Կենտրոնական Ասիայի քոչվոր ժողովուրդների խաղեր են։

Ռուսաստանի հավաքականի կազմում մինչև 87 կգ քաշային կարգում Անժելա Գասպարյանը բրոնզե մեդալ է նվաճել «կուրաշ» ըմբշամարտում։

Խաղերին մասնակցում է 79 երկրի ավելի քան 2 000 մարզիկ։ Մրցույթը կավարտվի սեպտեմբերի 13-ին։

Հիմա եթերում