Անժելա Գասպարյանը` սամբոյի 2025 թ. աշխարհի առաջնության չեմպիոն

10 Նոյեմբերի 2025, 15:45

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի մարզուհի Անժելա Գասպարյանը հաղթանակ է տարել սամբոյի աշխարհի հոբելյանական 50-րդ առաջնությունում, որն անցկացվել է Բիշքեկում (Ղրղզստան)։

Անժելա Գասպարյանը միջազգային ասպարեզում ցուցադրել է փայլուն վարպետություն և հաղթանակի աննկուն կամք։