Անժելա Սարաֆյանն ու Նատալի Շիրինյանը սկսում են միասին աշխատել «Պոնչիկ» ֆիլմի վրա

13 Հուլիսի 2024, 12:22

Մշակույթ

Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր և կնկարահանվի «Պոնչիկ» կիսակենսագրական դրամայում, որը կլինի գրող-ռեժիսոր Նատալի Շիրինյանի դեբյուտը:

Ֆիլմը պատմելու է այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ում բնակվող 30-ամյա հայուհին փորձում հասկանալ իր արմատների, ընտանեկան կապերի և սեփական ինքնության բարդ փոխազդեցությունը: