Անժելա Սարաֆյանը «Սուպերմեն» ֆիլմում մնարմնավորում է մոր կերպարը

28 Հունիսի 2025, 20:40

Հայեր | Մշակույթ

Հայազգի հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը մարմնավորել է Սուպերմենի կենսաբանական մորը՝ Լարա Լոր-Վանին, Ջեյմս Գանի սպասվող «Սուպերմեն» ֆիլմում։ Սուպերմենի հոր՝ Ջոր-Էլի դերը կկատարի Բրեդլի Կուպերը։

Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջեյմս Գանն է։ Գլխավոր դերակատարն է Դեյվիդ Քորենսվեթը, որը հանդես կգա Քլարկ Քենթի / Սուպերմենի կերպարով։

Ֆիլմում նկարահանվել են նաև Ռեյչել Բրոսնահենը Նիկոլաս Հոլթը, Էդի Գատեգին, Էնթոնի Քարիգանը, Նաթան Ֆիլիոնը և Իզաբելա Մերսեդը։

Ֆիլմում Սուպերմենը փորձում է համատեղել իր այլմոլորակային ծագումն ու իրեն որդեգրած ընտանիքի հետ ունեցած կապը։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի հուլիսի 11-ին։

Հիմա եթերում