Անկարա-Երևան կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ստորագրի խաղաղության պայմանագիրը. Էրդողանի գլխավոր խորհրդական
08 Ապրիլի 2025, 15:51

Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի գործողությունները կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պայմանների կատարման հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը:
«Անկարա-Երևան կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ստորագրի խաղաղության պայմանագիրը»,- նշել է Չաղրի Էրհանը։