Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կսեղմի իրեն մեկնած «խաղաղության ձեռքը». Էրդողան

25 Սեպտեմբերի 2023, 18:15

Քաղաքականություն

Անկարան սպասում է Երևանի անկեղծ քայլերին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«Նոր հնարավորություններ են բացվել տարածաշրջանում իրավիճակի համապարփակ կարգավորման համար։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կսեղմի իրեն մեկնած «խաղաղության ձեռքը» և կձեռնարկի անկեղծ քայլեր։ Ինչպես ես միշտ ընդգծել եմ, «խաղաղության գործընթացում» պարտվողներ չկան»,- ասել է Էրդողանը Նախիջևանում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցում։