Անկարայում տեղադրվել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշայի հուշաքարը

03 Հունիսի 2025, 18:10

Քաղաքականություն

Թուրքիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի հուշաքարի բացման արարողությունը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թալեաթի հուշաքարի բացմանը մասնակցել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը՝ գովեստի և մեծարանքի խոսքեր հղելով դարի մեծագույն ոճրագործի հասցեին։

«Վերջերս մեկ այլ կարևոր աշխատանք ևս կատարեցինք։ Թալեաթ փաշայի հիշատակն ապրեցնելու նպատակով հուշարձան ենք կանգնեցրել։ Ե՛վ Թալեաթ փաշայի նման պետական այրերին, և՛ նահատակված մեր դիվանագետներին չմոռանալը նշանակում է ապրեցնել մայրաքաղաք Անկարայի պատմական շարունակականությունը, պետական հիշողությունը։ Ցանկանում եմ նշել, որ այս նախագիծը մի հուշարձան լինելուց անդին, հանրության անցյալին տեր լինելու կամք է»,- ասել է նա։