Անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի անցյալի տառապանքները․ Էրդողան
24 Ապրիլի 2025, 15:50

Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և Թուրքիայի հայ համայնքին։
«Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին այս տարի ևս հարգանքով ենք հիշում։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ժառանգներին։
Մենք՝ որպես 86 միլիոնանոց ժողովուրդ, հավատացած ենք, որ անցյալի ցավալի հիշողությունները չպետք է ստվերեն մեր ներկան ու ապագան։ Անհրաժեշտ է համատեղ ջանքերով կերտել մեր վաղվա օրը։ Նրանք, ովքեր փորձում են պատմության էջերից թշնամանք բորբոքել ու խաթարել մեր միջև եղած ամուր կապերը, երբեք չեն հասել իրենց նպատակին։
Ինչ էլ որ լինի պատճառը, երբեք չենք հանդուրժել և չենք հանդուրժի, որ մեր որևէ քաղաքացի խտրականության, մեկուսացման ենթարկվի։ Այս մտքերով ևս մեկ անգամ անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի անցյալի տառապանքները և հարգանքով հիշում զոհված Օսմանյան քաղաքացիներին», — ասված է Էրդողանի ուղերձում։