«Անմահ գունդը» քայլերթով գնում է «Հաղթանակ» զբոսայգի
09 Մայիսի 2023, 14:57
Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության երթը։
Նրանք Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից շարժվել են դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։ Երթն առաջնորդում է նվագախումբը, նրանց հետևից խորհրդային հին ավտոմեքենաներով գնում են վետերաններն ու Կարմիր բանակի բանակի հանդերձանքներով երիտասարդներ։
Մասնակիցներն իրենց հետ տանում են Հայաստանի և Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։
Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահում են մարշալների, գեներալների և պատերազմի հերոսների լուսանկարներ, փուչիկներ և ծաղիկներ։