Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

18 Ապրիլի 2025, 22:11

Սպորտ

Մոլդովայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ապրիլի18-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք:

Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրել է 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճել է բրոնզե մեդալ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է: